30675 դիտում
21:40 27-06-2018
Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչը կասկածվում է 10 հազար դոլար կաշառք պահանջելու և ստանալու մեջ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչ Հայկ Հովհաննիսյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Հ. Հովհաննիսյանը իր վարույթում քննվող քրեական գործում ներգրավված մարզերից մեկի դատավորի օգնականի օգտին ինչ-որ գործողություններ չկատարելու, դատավորի օգնականի հանցավոր գործերը քողարկելու միջոցով այդ ամենին իրավական գնահատական չտալու համար 2017 թվականի սեպտեմբերին որպես կաշառք դատավորի օգնականից պահանջել և ստացել է 10 հազար ԱՄՆ դոլար։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ազգային անվտանգության ծառայությունում ունեն հիմնավոր ապացույցներ, որ իրենց ստացված օպերատիվ տվյալները հավաստի են։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2119 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)