24489 դիտում
13:06 14-04-2018
Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչը կասկածվում է 4 հազարից մինչև 15 հազար դոլար կաշառք պահանջելու և ստանալու մեջ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ ռազմական ոստիկանություն է տեղափոխվել Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մ. Ա-ն, ով կասկածվում է առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 313 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված քրեական գործը հարուցվել է այս տարվա մարտ ամսվա սկզբին և ՀԿԳ ավագ քննիչ Մ. Ա-ն կասկածվում է 4 հազար դոլարից մինչև 15 հազար դոլար կաշառք պահանջելու և ստանալու մեջ՝ խոստանալով դրա դիմաց կարգավորել զորակոչից պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ տարեկետումներ տալու մի խումբ անձանց։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
3296 դիտում
14:40 03-04-2015
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչը
1583 դիտում
13:22 07-04-2015
Խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀԿԳ ավագ քննիչը կալանավորվել է
Այս բաժնից
2038 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)