Իրանի հավաքականի երկրպագուները չեն թողել Ռոնալդուին քնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ ուշ երեկոյան իրանցի երկրպագուների մի մեծ խումբ մոոտեցել է Սարանսկում գտնվող հյուրանոց, որտեղ հանգրվանել է Պորտուգալիայի հավաքականը և սկսել է բարձր աղմկել:
Երկրպագուները այնքան բարձր են աղմկել, որ պորտուգալացիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր համարի պատուհանից դուրս է նայել և ձեռքի շարժումներով երկրպագուներին խնդրել չաղմկել և թողնել քնել:
Երկրպագուները ծափողջույններով են դիմավորել պորտուգալացուն, սակայն բոլոր դեպքերում շարունակել են աղմկել:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականը այսօր ժամը 22:00-ին Սարանսկի «Մորդովիա-Արենա» մարզադաշտում հանդիպելու է Իրանի հավաքականի հետ: