Իրանի հավաքականի երկրպագուները Մարիա Կոմանդնայային խնդրել են ԱԱ-2018-ի վիճակահանության ժամանակ շատ բաց չհագնվել
Իրանի հավաքականի երկրպագուները դիմել են 2018 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանության արարողության վարող Մարիա Կոմանդնայային, որպեսզի վերջինս միջոցառման ժամանակ շատ բաց չհագնվի: Իրանցիները բազմաթիվ հաղորդագրություններ են թողել ռուս լրագրողի Ինստագրամի էջում:
Ֆուտբոլի երկրպագուների այս խնդրանքը պայմանավորված է նրանով, որ Իրանի պետական IRIB հեռուստաալիքը կանջատի վիճակահանության հեռարձակումը, եթե կադրում բաց հագնված կին երևա:
Հիշեցնենք, որ վիճակահանությունը կկայանա Մոսկվայի Կրեմլի Պետական պալատում՝ Երևանի ժամանակով 19:00-ին:


