Սաուդյան Արաբիայում կանանց թույլ են տվել մեքենա վարել. մինչ այդ կին վարորդին ահաբեկիչ են որակել
Աշխարհի քարտեզից վերացավ վերջին պետությունը, որտեղ կանայք ավտոմեքենա չէին վարում: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հուլիսի 23-ից Թագավորի հրամանով Սաուդյան Արաբիայում կանայք մեքենա կվարեն: Մինչ այդ կին վարորդներին որակում էին ահաբեկիչ և նրանց սպառնում էր ազատազրկում:
Նշենք, որ Սաուդյան Արաբիայում ներկայումս իշխող թագավոր Սալման բին Աբդել Ազիզ Ալ Սաուդը չափազանց առաջադեմ է համարվում: Մասնավորապես, նա թույլ է տվել երկրում կինոթատրոններ բացել կանանց համար և թույլ տվել նրանց այցելել հասարակական վայրեր: