6919 դիտում
23:15 23-06-2018
Արցախի պետնախարարը ընդունել է «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի պատվիրակությանը
Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 23-ին ընդունել է «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի մի խումբ ուսանողների՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանի գլխավորությամբ։
Պետական նախարարը ողջունել է հանդիպման մասնակիցներին՝ նրանց ներկայացնելով վերջին տարիներին Արցախի տնտեսական հաջողությունները։ Նրա խոսքով՝ Արցախի տնտեսության հետագա զարգացման իր տեսլականը որակյալ մասնագետների ներգրավումն է։ Այդ գործում նա բարձր է գնահատել հատկապես այն երիտասարդների դերը, որոնք գնահատում են կրթությունը, նախաձեռնող են և պատրաստ են իրենց ավանդը ներդնել հայրենիքի զարգացմանը։ «Ապագան կիրթ և զարգացած երիտասարդ մասնագետներինն է, որոնք ներգրավված են տնտեսության բոլոր բնագավառներում: Ցավոք, մեր շրջանավարտների մասնագիտական ճիշտ կողմնորոշման հարցում դեռևս անելիքները մեծ են։ Հուսով եմ՝ այսպես կոչված «մոդայիկ մասնագիտություններին» կփոխարինեն տնտեսության մեջ պահանջված մասնագիտությունները, ինչը էական ազդեցություն կունենա շուկայի պահանջարկի, հետևաբար նաև գործազրկության մակարդակի նվազման վրա»,- ասել Գ. Մարտիրոսյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ս. Մովսիսյանը նշել է, որ ամեն տարի Արցախ այցելությունը դպրոցի համար դարձել է ավանդական։ Նրա խոսքով՝ մի քանի տարի է՝ արդյունավետ համագործակցություն ունեն Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա համայնքի դպրոցի հետ, ինչը շարունակական բնույթ է կրելու։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության խորացման մի շարք առաջարկներ։ Պետնախարար Մարտիրոսյանը պատասխանել է նաև «Առաջնորդության դպրոցի» ուսանողների հարցերին՝ տալով դրանց սպառիչ պատասխաններ։
Նմանատիպ նյութեր
6458 դիտում
21:32 12-05-2017
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այցելել է Առաջնորդության դպրոց
561 դիտում
20:42 14-11-2022
Գլոբալ առաջնորդության հիմնադրամի ներկայացուցիչները 4 օրով ժամանում են Հայաստան
3284 դիտում
16:49 08-10-2018
Արցախի պետնախարարը Ներդրումային հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Այս բաժնից
571 դիտում
22:37 06-05-2024
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
499 դիտում
20:42 06-05-2024
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին