211652_close_icon
views-count558 դիտում article-date 20:42 14-11-2022

Գլոբալ առաջնորդության հիմնադրամի ներկայացուցիչները 4 օրով ժամանում են Հայաստան

Գլոբալ առաջնորդության հիմնադրամի ներկայացուցիչներ Միշելին Քալմի-Ռեյն ու Ամիթավ Բաներջին կժամանեն Հայաստան։ Նրանք Հայաստանի Հանրապետությունում կգտնվեն 2022 թվականի նոյեմբերի 15-18-ը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման համաձայն՝ պատվիրակության գտնվելու ընթացքում կեցության, սննդի, արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին։

Նմանատիպ նյութեր