211652_close_icon
views-count54425 դիտում article-date 16:47 23-06-2018

Երևանում թալանել են ավագ դատախազի դատախազական համարանիշներով Mercedes-ը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 22-ին, Երևանում տեղի ունեցած գողության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության կենտրոնականի բաժին է դիմել Երևան քաղաքի Կողբացու փողոցի բնակիչ, 42-ամյա Կալիս Ադամյանը և հայտնել, որ գիշերը իր շենքի բակում անհայտ անձը կամ անձինք գողացել են կայանված վիճակում գտնվող, իրեն պատկանող Mercedes մակնիշի 322 GG 01 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենայի համարանիշները հաշվառված է ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում, իսկ Կ. Ադամյանն էլ աշխատում է Երևան քաղաքի դատախազությունում՝ որպես ավագ դատախազ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր