Եթովպիայում վարչապետի ելույթի ժամանակ պայթյուն է տեղի ունեցել. կա առնվազն 80 վիրավոր
Այսօր՝ հունիսի 23-ին, Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրը տեղեկացնում է, որ պայթյունը տեղի է ունեցել ի աջակցություն վարչապետ Աբիա Ահմեդի հանրահավաքի ժամանակ, իսկ պայթյունի հետևանքով կա առնվազն 83 վիրավոր:
Նշվում է, որ նռնակ են նետել վարչապետի ելույթի հարթակի ուղղությամբ, սակայն նա չի տուժել: