211652_close_icon
views-count740 դիտում article-date 17:13 23-04-2015

Եթովպիայում ԻՊ խմբավորման դեմ ցույցի ժամանակ ձերբակալվել է առնվազն 100 մարդ

Ադիս Աբեբայում ցույցեր են տեղի ունեցել Լիբիայում եթովպացի քրիստոնյաների մահապատժի ենթարկելու դեմ։ Ցուցարարները էոստիկանների ուղղությամբ քարեր են նետել, վերջիններն էլ, իրենց հերթին, արցունքաբեր գազ են կիրառել։ Ցույցին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ։ Ձերբակալվել է ավելի քան 100 մարդ։ Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին "Իսլամական պետություն" ահաբեկչական խմբավորման զինյալները եթովպացի 30 քրիստոնյայի սպանության տեսանյութ են տարածել։

Նմանատիպ նյութեր