ՊԵԿ նախագահն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը. Միգարա դե Սիլվան ակնկալում է շարունակել արդյունավետ համագործակցությունը ՀՀ-ի հետ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հունիսի 22-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը` Միգարա դե Սիլվայի գլխավորությամբ:
ՀԲ ներկայացուցիչը շնորհավորել է Դավիթ Անանյանին` ՊԵԿ նախագահի կարևոր պաշտոնը ստանձնելու առթիվ` ակնկալելով արդյունավետ համագործակցություն:
Ընդգծելով փոխգործակցության կարևորությունը՝ կողմերը դիտարկել են Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը:
Քննարկվել է նաև ՀՀ հարկային և մաքսային ոլորտներում իրականացվող քաղաքականությունը: Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը՝ հետագայում նույնպես պահպանելով կառուցողական և գործնական մոտեցումը: