Տիագո Սիլվան կարող իր կարիերան շարունակել «Բարսելոնա»-ում
ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվան առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ ֆրանսիական ակումբից: Mundo Deportivo-ի տեղեկությամբ, բրազիլացին լավ առաջարկ ստանալու դեպքում կարող է այլ ակումբ տեղափոխվել, քանի որ տարաձայնություններ ունի թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ: Բրազիլիայի հավաքականի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնա»-ն: Տիագո Սիլվայի պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2018 թվականը: