Ո՞ւմ կտանի իր հետևից Մանվել Գրիգորյանը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «…Որևէ քաղաքական ուժ որևէ քաղաքական սխալ է թույլ տալիս, ինչին ի պատասխան ընտրողները նրան «պատժում» են՝ քվե չտալով։ Արդյոք սա այդպիսի դեպք է։ Արդյոք բացահայտված հանցագործության համակարգված բնույթը, ակնհայտ իրողությունը, որ դա չէր կարող տեղի ունենալ առանց ամենաբարձր իշխանության հավանության ու թողտվության, ահա այդ և մի շարք գործոններ հաշվի առնելով, արդյոք սա այն դեպքն է, երբ Հանրապետական կուսակցությունը կարող է բավարարվել միայն քաղաքական պատասխանատվությամբ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում քվե չստանալով ու Ազգային ժողովում չհայտնվելով։
Նույնքան կարևոր է նաև հարցը՝ ում իր հետ կամ իր հետևից կտանի Մանվել Գրիգորյանը։ Ու նույնքան կարևոր է նաև՝ այդ անունները կլինեն միայն բուն հանցագործությունը կատարածների՞ անուններ, թե՞ կհնչեցվեն նաև հանցագործության ինդուլգենցիա տվածների ազգանուն-հայրանունները։
Մանվել Գրիգորյանը, բնականաբար, շատ անուններ գիտի ու շատ անունների է տիրապետում։ Եվ Ազգային ժողով չներկայանու մասին հայտարարության տողատակում դա ակնարկել է։ Նա, ըստ ամենայնի, քննության ընթացքում խոսելու է՝ հետևելով քաղաքական զարգացումներին ու իր հարազատ խմբակցության պահվածքին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]