211652_close_icon
views-count4288 դիտում article-date 16:56 16-07-2019

Մանվել Գրիգորյանի պաշտպանը վստահեցնում է, որ շղթայակապ տղայի հայտնի լուսանկարում Մանվել Գրիգորյանը չկա, ուստի կապ չկա. aravot.am

Այսօր գեներալ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստն էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում: Ինչպես հայտնում է[url=https://www.aravot.am/2019/07/16/1056117/?fbclid=IwAR1JyIlJgvHHFe-_9hGacwZ21OfHWEz7i5Z7y1ntRdFi8SohvAbgG8ksUZ0] aravot.am[/url]-ը, Մանվել Գրիգորյանը չէր կարողացել մասնակցել նիստին՝ ելնելով առողջական վիճակից, ուստի նիստը հետաձգվեց: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն ասաց. «Բոլորդ էլ քաջ գիտակցում եք, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն այնպիսին է, որ եթե նախանցած դատական նիստին դատավորը կարող էր ասել՝ միայն այն, որ նա դատական նիստին ներկա է, խոսում է նրա մասին, որ նրա խափանման միջոցը չպետք է փոխվի, հիմա այսօր ներկա չէ»: Թե Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին ինչ ցույց կտա փորձաքննությունը, պաշտպանական կողմը թերահավատ է մոտենում. Մկրտչյանի խոսքով՝ «դառը փորձ ունենք, ճնշումների տակ է դա իրականացվում, ոչ նորմալ պայմաններում, չգիտենք այս անգամ ինչ կլինի, բայց փաստը մնում է փաստ, որ Մանվել Գրիգորյանի վիճակը գնալով վատանում է»: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2019/07/16/1056117/?fbclid=IwAR1JyIlJgvHHFe-_9hGacwZ21OfHWEz7i5Z7y1ntRdFi8SohvAbgG8ksUZ0]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր