ԱՄՆ-ի պետպարտքն առաջին անգամ գերազանցել է 20 տրիլիոն դոլարը
ԱՄՆ-ի պետական պարտքի չափը ներկա պահին գերազանցում է 20 տրիլիոն դոլարը։ Այդ մասին հայտնում է Buisiness Insider-ը։
Այս տարվա մարտի ամսվա կեսերին պարտքը կազմում էր 19.84 տրիլիոն դոլար, իսկ ներկա պահին այն կազմում է 20.164 տրիլիոն դոլար և շարունակում է աճել։
Նշենք, որ նախորդ նախագահ Բարաք Օբամայի ղեկավարման սկզբում ԱՄՆ-ի պետպարտքը եղել է 10.63 տրիլիոն դոլար։