211652_close_icon
views-count116044 դիտում article-date 17:26 19-06-2018

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Լանջանիստ գյուղի ոլորաններում ՊՆ համարանիշներով «Ուրալը» բախվել է հողաթմբին ու գլխիվայր շրջվել. կա 6 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 19-ին, խոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Լանջանիստ գյուղի վարչական տարածքում՝ Լանջանիստի ոլորաններում, «Ուրալ» մակնիշի ՊՆ 8637 Շ համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ պատճառներով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնք բոլորը ժամկետային զինծառաողներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արարատի մարզային ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարները, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանք հետազոտման նպատակով 1 օր պետք է մնան հվանդանոցում։ Փաստի առթիվ ռազմական ոստիանությունում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզելու են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Փրկարարները, ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանները հատուկ տեխնիկայով դարձի են բերել ավտոմեքենան և այն պետք է տեղափոխվի համապատասխան վայր։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր