211652_close_icon
views-count23402 դիտում article-date 15:45 27-03-2023

Խոշոր ավտովթար Երևան-Աշտարակ ավտոճանապարհին․Opel-ը դուրս է եկել հանդիպակաց, բախվել հողաթմբին, գլխիվայր շրջվել․ կա վիրավոր․ մի քանի ժամ Երևանի գնդի ու Կոտայքի մարզի պարեկները սպասում էին, թե որ քննչական բաժինն է ժամանելու դեքի վայր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին։ Ժամը 23։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Արսեն Ուսոյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհին, դեպի Աշտարակ ընթանալիս, բախվել է բաժանարար գոտու բետոնե հատվածին, այնուհետև ծառին, դուրս  եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին, գլխիվայր շրջվել և մոտ 100 մետր առաջ ընթացել։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով՝ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Վթարի վայրում ճշտվում էր, թե Երևանի՞, թե՞ Կոտայքի մարզի տարածքում է դեպքը եղել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերին նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի գնդի և Կոտայքի մարզի գումարտակի պարեկները։ 

Տեղում քննարկվում էր նաև, թե քննչական որ բաժինը պետք է ժամանի՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժի՞նը, թե՞ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժինը։ 

Մի քանի ժամ Կոտայքի մարզի գումարտակի պարեկները, հետո ժամանած Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները տեղում ծառայություն կատարելուց հետո, քննչական ոչ մի բաժնից խումբ չմոտեցավ։ 

Վթարը ձևակերպվեց պարեկների կողմից։ 

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր