40763 դիտում
18:38 29-11-2021
Արարատի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Niva-ի վարորդը մահացել է. վերջինս բախվել էր հողաթմբին ու գլխիվայր շրջվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 28-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է Արարատի մարզի բնակիչ, 57-ամյա Կամո Մ.-ն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս «Արարատ» բժշկական կենտրոն, ապա «Արմենիա» բժշկական կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտրոոշմամբ՝ նոյեմբերի 22-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Զանգակատուն գյուղի սկզբնամասում իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով հողաթմբին բախվելու և գլխիվայր շրջվելու հետևանքով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Ա. Գաբրիելյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 22-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Վարդաշատ գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվել և գլխիվայր շրջվել։
Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, ապա՝ օպերատիվորեն ժամանած «Արարատ« բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր «Արարատ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում էր նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
24224 դիտում
21:58 21-11-2018
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Niva-ն ու BMW-ն. Niva-ն գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ