211652_close_icon
views-count3774 դիտում article-date 21:07 19-06-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 18-ից 19-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 18-ից 19-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 31 դեպք։ Մասնավորապես՝ խարդախության 8, մարմնական վնասվածք հասցնելու 6, անձնական ունեցվածքի գողության 5, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2, յուրացման կամ վատնման, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու ու խուլիգանության 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր