40887 դիտում
16:00 19-06-2018
SHAMSHYAN.com-ի հրապարակումից հետո թաղապետը որոշեց տեղում ծանոթանալ իրավիճակին, նա կարծում է, որ խնդիրը պետք է լուծվի ի օգուտ բնակչի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 19-ին, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը այցելել է Տիգրան Մեծ 71 և Աճեմյան 18/5 հասցե:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թաղապետը ծանոթացել էր օրեր առաջ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ում հրապարակված ֆոտոռեպորտաժ, տեսանյութին և ցանկություն էր հայտնել, որպեսզի անձամբ այցելի նշված վայր ու տեղում ծանոթանա իրավիճակին:
Ֆոտոլրագրողի հետ զրուցում բնակիչներն ասում էին. «Գոհ ենք, որ թաղապետը այցելեց և խիստ հանձրարական տվեց կառուցապատողին: Կառուցումը կասեցված է, թաղապետն էլ խոստացավ, որ բնակիչներին միայնակ չի թողնի և կաջակցի նրանց, որպեսզի ամեն ինչ լինի բնակիչների ցանկությամբ»:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/17/1098663/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, արդեն 1 ամսից ավելի է, Էրեբունի վարչական շրջանի Տիգրան Մեծ 71 և Աճեմյան 18/5 հասցեի բնակիչները մի իսկական շինարարական «տեռորի» մեջ են հայտնվել։
ֆոտոլրագրողի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. «Շինությունը կառուցվում է՝ 3-րդ կարգի վթարային շենքի պատի հիմքը քանդելով, ու, ըստ փորձագետների, շատ քիչ հեռավորություն է պահպանվել։ Նշված տարածությունն այնքան է նեղացվել, որ շենքի բակը տանող մտնող ավտոմեքենաների համար 2 երթևեկելի հատվածները դարձել են երթևեկելի՝ 1 մեքենայի համար։ Ստացվում է, որ մեքենաները պետք է հետադարձ կատարեն և մտնեն բակ, որտեղ հատկապես ամռանը երեխաներ են խաղում։ Դա արդեն իսկ մեծ վտանգ է ստեղծում երեխաների համար։ Այժմ չկա նաև բակային լույսերը փոխելու հնարավորություն, քանի որ համապատասխան մեքենաները ևս չեն կարողանալու ազատ տեղաշարժվել։ Վարդանուշ Լոգյանին պատկանող՝ նախկինում 18 քմ տարածք ունեցող ավտոտնակը, չգիտես ինչպես, այժմ վերածվում է 38 քմ տարածքով շինության, այն էլ երկհարկանի, որտեղ, ըստ երևույթին, գործելու է ավտոտեխսպասարկման կետ»։
Եթե նշված շենքում հրդեհի դեպք արձանագրվի, ապա հրշեջ-մեքենաները չեն կարողանալու ազատ աշխատել և պատճառներից մեկն էլ կառուցվող քարե շինությունն է, մինչդեռ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու վարչական շրջանների ղեկավարները կուրծք ծեծելով հայտարարում էին, որ պետք է շենք-շինությունների մոտ նմանատիպ կառույցներ չլինեն, որպեսզի հրշեջներն ու օպերատիվ այլ ծառայությունները կարողանան ազատ աշխատել, մինչդեռ ստացվում է, որ որոշ պետական չինովնիկներ ասում են այլ բան, անում են այլ բան։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
23719 դիտում
18:46 19-08-2016
SHAMSHYAN.com-ի հրապարակումից հետո հարուցվել է քրեական գործ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ