1444 դիտում
15:40 02-06-2015
SHAMSHYAN.com-ի հրապարակումից հետո վերականգնվել է մոտ 6 գյուղերի ուղեւորափոխադրումը. ԱԺ պատգամավորն ամոթանք է տվել եւ նրան խոստացել են, որ խնդիրը չի կրկնվի
Վերականգնվել են Էջմիածնի մոտ 6 գյուղերի միջգյուղական ուղևորափոխադրումները, որոնցից 4 օր զրկված էին եղել գյուղացիները: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը:
Նա նշեց, որ խոսել է սպասարկող ընկերության ներկայացուցիչների հետ և իրեն ասել են, որ արդեն տվյալ գյուղերը սպասարկվում են եւ խնդիրը չի կրկնվի:
«Ասացի՝ ամոթ է, ժողովրդին նեղ դրության մեջ մի՛ դրեք: Ասացին, որ հիմա աշխատում են եւ էլ նման խնդիր չի լինի»,- ավելացրեց Հրանտ Գրիգորյանը:
Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Էջմիածնի մոտ 6 գյուղեր արդեն 4 օր է՝ զրկված են միջգյուղական տրանսպորտից: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում դժգոհել էին Զեւայի եւ Հայթաղի բնակիչները եւ ավելացրել, որ ևս 4 գյուղերի բնակիչներ իրենց վիճակում են գտնվում: Հայտնել էինք նաեւ, որ նշված երթուղիները սպասարկող ընկերության` «ՈւԱՏ» ԲԲԸ-ի սեփականատերը ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանն է, ով այդ գյուղերի սպասարկումը վարձույթով տվել է ինչ-որ ընկերության, նրանք էլ սպասված շահույթը չստանալով՝ արդեն քանի օր է՝ չեն իրականացնում սպասարկում:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը զրուցել էր նաեւ Հրանտ Գրիգորյանի հետ, ով ասել էր, թե տեղյակ չէ այդ խնդրին, բայց իր ընտրատարածքին պատկանող գյուղեր են և կհետաքրքրվի ու կասի, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու այդ ուղղությամբ կամ ձեռնարկվելու են, թե ոչ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
793 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
1084 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
727 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան