Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վագրը տեղափոխվում է Երևանի կենդանաբանական այգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վագրը տեղափոխվում է Երևանի կենդանաբանական այգի:
Վայրի բնության և հուշարձանների պահպանության հիմնադրամը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են մասնագետները քնեցնում վագրին և մոտեցնում ավտոմեքենային:
Նշենք, որ ավելի վաղ Երևանի կենդանաբանական այգին պատրաստակամություն էր հայտնել աջակցել ԱԺ պատգամավոր Մ. Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանիներին մասնագիտացված համապատասխան վայր անվտանգ տեղափոխելու գործում: