211652_close_icon
views-count36392 դիտում article-date 21:09 12-05-2023

Փարաքարում սրտացավ քաղաքացիների ու փրկարարների շնորհիվ ճուռակների ընտանիքին պատկանող վիրավոր կրետակերի կյանքին վտանգ չի սպառնում. փրկարարները թռչունին տեղափոխեցին Երևանի կենդանաբանական այգի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղի Արարատյան փողոցի թիվ 25/1 տան բնակիչները վիրավոր արծիվ են նկատել, հավանաբար՝ ոտքը վնասված:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, ովքեր վիրավոր, ճուռակների ընտանիքին պատկանող կրետակեր տեսակի թռչունին տեղափոխեցին Երևանի կենդանաբանական այգի:

Վիրավոր թռչունին հայտնաբերել էին նշված տան անդամները, ովքեր ահազանգել էին 911 ու մինչ փրկարարների ժամանումը՝ խնամել ու կերակրել էին կրետակերին:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր