211652_close_icon

Իգոր Մուրադյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով ստեղծվելու է կառավարական հանձնաժողով. Արարատ Միրզոյան

views-count18620 դիտում article-date 16:35 17-06-2018
ՀՀ վարչապետից հանձնարարական եմ ստացել կառավարական հանձնաժողով ձևավորել՝ Իգոր Մուրադյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: «Մեծ ցավով տեղեկացա Իգոր Մուրադյանի մահվան մասին։ Մի մարդու, ով կանգնած էր 1988-91թ.թ. մեր ազգային-ժողովրդավարական հեղափոխության՝ Ղարաբաղյան կամ Հայոց Համազգային Շարժման, հետևաբար նաև Հայաստանի Հանրապետության ստեղծման և Արցախի ազատագրման ակունքներում»,- նշել է Միրզոյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ղարաբաղյան շարժման առաջնորդ Ի. Մուրադյանը մահացել է այսօր երկարատև հիվանդությունից հետո: Նա վերջին շրջանում ԱՄՆ-ում էր՝ կլինիկաներից մեկում և Երևան վերադարձել էր օրերս:

Նմանատիպ նյութեր