Պենտագոնը ընդունել է ռուսական Մի-17 ուղղաթիռի առավելությունը ամերիկյան UH-60 Black Hawk-ի նկատմամբ
Ամերիկյան UH-60 Black Hawk ուղղաթիռները, որոնք մատակարարվում են աֆղանական զինված ուժերին, մի շարք կարևոր չափանիշներով զիջում են ռուսական Մի-17-երին, որոնց պետք է փոխարինել: Այդ մասին նշված է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության գլխավոր ինսպեկտոր Գլեն Ֆայնի զեկույցում:
Նշվում է, որ Մի-17-ից UH-60-ի անցնելը մի շարք խնդիրներ է հարուցելու, որոնք առայժմ հնարավոր չէ լուծել: Մասնավորապես, ռուսական ուղղաթիռները ավելի մեծ բարձիչ ուժ ունեն:
«UH-60-ը ի վիճակի չեն տեղափոխել որոշ ծանր բեռներ, որոնք իրականացնում են Մի-17-երը: Նման ծավալի բեռներ տեղափոխելու համար ստիպված ենք երկու Black Hawk գործի դնել, ինչն անում է մեկ Մի-17-ը», նշված է զեկույցում:
Նշվում է նաև, ոև ի տարբերություն ռուսական ուղղաթիռների, Black Hawk-ը չի կարող թռչել բավական մեծ բարձրություններում, ինչը բացառում է նրա կիրառումը Աֆղանստանի լեռնային շրջաններում, որտեղ թռչում են Մի-17-երը:
Ուղղաթիռային պարկը փոխարինելու ընթացքում այդ խնդիրներն ավելի հստակ իրենց զգացնել կտան, նշել է Ֆայնը: