1089 դիտում
13:30 24-02-2014
Թուրքիան ձեռք կբերի 109 միավոր S-70i Black Hawk ուղղաթիռ
Թուրքիայի կառավարության և ամերիկյան Sikorsky Craft ուղղաթիռների արդյունաբերական ընկերության միջև S-70 Black Hawk ուղղաթիռների համատեղ արտադրության մասին երկարաժամկետ պայմանագիր է կնքվել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նախնական պայմանավորվածությամբ Թուրքիան ձեռք կբերի 109 միավոր նշված ուղղաթիռները, որոնց քանակը հետզհետե կավելացվի:
Պայմանագրի արժեքը 3,5 մլրդ դոլար է: Համամրցույցին մասնակցում էր այնպիսի հանրահայտ ռազմարդյունաբերական ընկերություւն, ինչպիսին Italian-British AgustaWestland ընկերությունն է, սակայն Թուրքիան ընտրեց ամերիկյան Sikorsky Craft-ին, քանի որ, Էրդողանի խոսքով՝ Sikorsky Craft-ի ուղղաթիռները վաղուց կիրառության մեջ են Թուրքիայի Զինված ուժերում:
Հաղորդվում է, որ առաջին ուղղաթիռների առաջին խմբաքանակը կտրամադրվի Թուրքիայի ցամաքային զորքերին, այնուհետ՝ Ժանդարմերիային, ռազմածովային ուժերին և հատուկ նշանակության ուժերին:
Նմանատիպ նյութեր
11410 դիտում
23:52 16-06-2018
Պենտագոնը ընդունել է ռուսական Մի-17 ուղղաթիռի առավելությունը ամերիկյան UH-60 Black Hawk-ի նկատմամբ
5901 դիտում
16:37 02-10-2020
Ժամը 16:00-ի սահմաններում խոցվել է հակառակորդի 5 միավոր ինքնաթիռ եւ 3 միավոր ուղղաթիռ. Արծրուն Հովհաննիսյան
4454 դիտում
12:10 27-10-2017
ԱՄՆ-ն ռազմավարական նշանակության Global Hawk անօդաչուներ կմատակարարի Հարավային Կորեային
Այս բաժնից
640 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
976 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
790 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին