Ստեփան Մելքոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ստեփան Մելքոնյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ՝ ազատվելով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ-հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնից:
Նա այս պաշտոնում փոխարինելու է Վրեժ Արզումանյանին, որը ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից ազատվել էր հունիսի 12-ին:
Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական [url=http://www.president.am/hy/decrees/item/4592/]կայքէջում[/url]։