211652_close_icon
views-count1464 դիտում article-date 15:25 10-06-2014

ՀՀ Վարչապետի որոշմամբ Գարեգին Մելքոնյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Գարեգին Մելքոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։ Գարեգին Մելքոնյան Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1975 թ., 8 ապրիլի, ք. Երևան Կրթություն 1992-1997 թթ. - Երևանի պետական համալսարան, արևելագիտության ֆակուլտետ Աշխատանքային գործունեություն 1996-1997 թթ. - ՀՀ առևտրի, ծառայությունների և զբոսաշրջության նախարարություն, գլխավոր մասնագետ 1997-1999 թթ. - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության միջազգային համաձայնագրերի բաժնի պետ 1999 թ. - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության արտահանման ենթակառուցվածքների վարչության պետ 2000-2001 թթ. - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության զբոսաշրջության վարչության պետ 2001-2002 թթ. - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության արտաքին տնտեսական քաղաքականության վարչության պետ 2002-2005 թթ. - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության արտաքին տնտեսական քաղաքականության վարչության պետ 2005-2011 թթ. - Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցիչ 2011 -2014 թթ. - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ 2014 թ. հունիսի 10-ից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Այլ տվյալներ ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով: Մասնակցել է արտասահմանում կազմակերպված մի շարք կրթական ծրագրերի: Անձնական տվյալներ Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նմանատիպ նյութեր