211652_close_icon
views-count17976 դիտում article-date 15:20 13-06-2018

Սեֆիլյանը, Սաֆարյանն ու գործով բոլոր ամբաստանյալներն ազատ արձակվեցին կալանքից. tert.am

Վերաքննիչ քրեական դատարանը Սեֆիլյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումները, համաձայն որի՝ վերաքննիչ բողոքները բավարարեց մասնակի։ Հրայր Թոփչյանին երկու տարի ժամկետով և անհապաղ ազատ արձակել կալանքից և խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին, Գալուստ Գրիգորյանին ազատազրկեց 2 տարի ժամկետով և ազատել կալանքից, Ներսես Պողոսյանի նկատմամբ պատիժ սահմանել երկու տարի և կալանքից ազատ արձակել,Սասունիկ Կիրակոսյանի նկատմամբ պատիժ նշանակել երկու տարի ժամկետով և կալանքից ազատ արձակել։ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ պատիժ նշանակել երկու տարի վեց ամիս ժամկետով և նրան ազատ արձակել կալանքից։ Սեֆիլյանի նկատմամբ պատիժ վերջնական պատիժ նշանակվեց 5 տարի 5ամիս ժամկետով։ Ժիրայր Սեֆիլյանն ազատ արձակվեց կալանքից։ 13:37 Վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվում է Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումները նախագահող դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ: Նախորդ դատական նիստին Վերաքննիչ քրեական դատարանում՝ վերաքննիչ բողոքի քննությունից հետո մեղադրող Պետրոս Պետրոսյանը, նշելով մի շարք մեղմացնող հանգամանքներ, ասաց, որ միջնորդում է Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով, Գալուստ Գրիգորյանին 3,6-ի փոխարեն դատապարտել 3 տարի ազատազրկման, իսկ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ սահմանված պատիժը պայմանականորեն չկիրառել։ Նշենք, որ պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Մյուս ամբաստանյալների վերաբերյալ մեղադրողը մեղմացնող հանգամանքներ չնշեց: Նշենք, որ նախորդ երկու դատական նիստերին պաշտպաններն ամբաստանյալների խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել: http://www.tert.am/am/news/2018/06/13/sefilyan/2712326 [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր