22326 դիտում
11:00 13-06-2018
Նոր մանրամասներ՝ Երևանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր դպրոցի 22-ամյա սանից 1000 դոլար գողանալու դեպքից. գումարով պետք է բարեգործություն կատարվեր
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը երեկ՝ հունիսի 11-ին, տեղեկություն էր տարածել, որ անհայտ անձը կամ անձինք Երևանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր դպրոցի 22-ամյա սան Մկրտիչ Տեր-Մկրտչյանի տաբատի գրպանից գողացել էին դրամապանակը, որում եղել էր 1000 ԱՄՆ դոլար և 15 հազար դրամ գումար։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ գումարը նախատեսված էր գրքի տպագրության համար, որը տրամադրել էր բարերարը և այն պետք է փոխանցվեր սանի դասախոսին՝ Հակոբ Քյոսեյանին՝ իր «Հայ Եկեղեցական Մատենագրություն» գիրքը տպագրելու համար։
Գումարը բարերարից վերցնելուց հետո վարժարանի սանը գնացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի՝ մասնակցելու Սուրբ Պատարագին և Ձեռնադրությանը ու երբ նկատել է, որ դրսում իրավիճակը լարվել է ու այնտեղ են գտնվում Նորին Սուրբ Օծություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի դեմ մի քանի ցուցարար, նա դուրս է եկել Վեհափառի հետևից և հավանաբար հենց այդ ժամանակ խառնաշփոթի առիթից օգտվելով՝ նրանից գողացել են ծրարովը, որի մեջ եղել է նշված գումարը։
Մինչև այս պահը ոստիկանության կենտրոնական բաժնում ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/12/1098208/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունիսի 10-ին ոստիկանության կենտրոնական բաժին էր դիմել Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ՝ 22-ամյա Մկրտիչ Տեր-Մկրտչյանը։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջինս ոստիկաններին հայտնել էր, որ նույն օրը, ժամը 14։30-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ ինքը նկատել էր, որ իր տաբատի գրպանից գողացել են իր մոտ եղած ծրարը որի մեջ եղել է 1000 ԱՄՆ դոլարն ու 15 հազար դրամ գումարը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9648 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին