3842 դիտում
16:12 12-06-2018
Պատրաստ եմ դիտարկել ուղիներ՝ նոր կառավարությանն աջակցելու հարցում. Ռիչարդ Միլս
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի ղեկավարած պատվիրակության հետ։ Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նախարարը կարևորել է բնապահպանության ոլորտում Հայաստանի և ԱՄՆ արդյունավետ համագործակցությունը՝ մասնավորապես ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում։ Էրիկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների անտառային ծառայության կողմից «Խոսրովի անտառ» պետական արգելոցում նախորդ տարի բռնկված հրդեհից հետո ցուցաբերած աջակցության համար և հույս հայտնել, որ Անտառային ծառայությունն առաջիկայում շատ ավելի մեծ և արդյունավետ ծրագարեր կիրականացնի Հայաստանում։
Կարևորելով և բարձր գնահատելով Հայաստանի բնապահպանական գերատեսչության հետ համագործակցությունը՝ դեսպան Միլսը պատրաստակամություն է հայտնել էլ ավելի սերտացնելու այն։ «Շնորհավորանքներս Ձեր նշանակման կապակցությամբ: Ջրային ռեսուրսների կառավարումը կարևոր է Հայաստանի կայուն տնտեսական զարգացման հարցում: Պատրաստ եմ դիտարկել ուղիներ՝ աջակցելու նոր կառավարության առաջնահերթությունների հետ կապված մարտահրավերների հաղթահարման հարցում»,- իր ողջույնի խոսքում նշել է Ռիչարդ Միլսը։ Դեսպանը կարևորել է նաև «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության» նախաձեռնությանը, որում Հայաստանը թեկնածու երկիր է։
[img]http://st0.shamshyan.com/editor/0949424001528804950344503.jpg[/img]
Դեսպանի խնդրանքով նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչության վարած քաղաքականության հիմնական գերակայությունները։ Մասնավորապես հատկանշվել են բնապահպանական թույլտվությունների, լիցենզիաների միասնական և առցանց համակարգի ներդրման, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համար ճշգրիտ ելակետային տվյալների ստացման, մոնիթորինգի, տեսչական վերահսկողության և բնապահպանական փորձաքննության համակարգերի կատարելագործման ուղղությամբ իրականացվող միջոցառումները։ Անդրադարձ է եղել նաև Հայաստանի նախաձեռնած «Բնություն՝ արտաքին պարտք» գործընթացին։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունն ընդլայնելու երկկողմ համագործակցությունը՝ նրա շրջանակներում ներառելով նոր բնապահպանական ոլորտներ։
Նմանատիպ նյութեր
12234 դիտում
21:36 20-07-2017
Պատրաստ ենք աջակցել մեր երկու մեծ ազգերի կապերի ամրապնդման գործում. Ռիչարդ Միլս
2918 դիտում
09:53 04-07-2018
Այսօր նշում ենք Ամերիկայի հեղափոխական ոգու հաղթանակը նոր Հայաստանում․ Ռիչարդ Միլս․ «Առավոտ»
Այս բաժնից
550 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
961 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան