12234 դիտում
21:36 20-07-2017
Պատրաստ ենք աջակցել մեր երկու մեծ ազգերի կապերի ամրապնդման գործում. Ռիչարդ Միլս
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 20-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանն ընդգծել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի բարեկամ երկիրն ու կարևոր գործընկերներից է և առանցքային տեղ է զբաղեցնում մեր երկրի քաղաքական ու տնտեսական կյանքում:
Անդրադառնալով Արցախի խնդրին՝ Արա Բաբլոյանը կարևորել է ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի շարունակական ջանքերը՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ռիչարդ Միլսն իր հերթին բարձր է գնահատել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի մարդասեր դիրքորոշումը: Դեսպանը հավաստիացրել է, որ ԱՄՆ նոր վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ Մինսկի խմբի գործընթացին մասնակցելու հանձնառությանը:
«Խորհրդարանական հարթակում Հայաստանի քաղաքացիների հույսերն ու երազանքները, մտահոգություններն ու մարտահրավերներն արտացոլող բովանդակալի բանավեճ ծավալելու հարցում առանցքային է բազմակարծությունը: Մենք պատրաստ ենք կոռուպցիայի դեմ պայքարում պետական հաստատությունների նկատմամբ վստահության մեծացման և մեր երկու մեծ ազգերի միջև երկկողմ կապերի ամրապնդման աշխատանքներում աջակից լինել Ձեր և Ձեր գործընկերների ջանքերին», - իր խոսքում ասել է Ռիչարդ Միլսը:
Զրուցակիցները գոհունակությամբ փաստել են, որ հայ-ամերիկյան համագործակցությունն այս տարիների ընթացքում զարգացել է տարբեր ոլորտներում:
Հանդիպմանն անդրադարձ է եղել խորհրդարանական կառավարման համակարգին, մեր երկրում ժողովրդավարության զարգացմանն ու կոռուպցիայի դեմ պայքարի հարցում իրականացվող քայլերին:
Նմանատիպ նյութեր
3839 դիտում
16:12 12-06-2018
Պատրաստ եմ դիտարկել ուղիներ՝ նոր կառավարությանն աջակցելու հարցում. Ռիչարդ Միլս
2918 դիտում
09:53 04-07-2018
Այսօր նշում ենք Ամերիկայի հեղափոխական ոգու հաղթանակը նոր Հայաստանում․ Ռիչարդ Միլս․ «Առավոտ»
Այս բաժնից
709 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2056 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
709 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար