Վրացական Մարնեուլիում հավաբուծարանի՝ աղբանոց նետած ձվերից ճուտեր են դուրս եկել և հեղեղել քաղաքի կենտրոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վրաստանի ադրբեջանաբնակ Մարնեուլի քաղաքի հավաբուծարանը հարյուրավոր ձվեր աղբանոց է նետել, որոնցից ճտեր են դուրս եկել: Ձեռնարկությունում ենթադրել են, որ ձվերն արդեն փչացել են, դրա համար են աղբանոց նետել, սակայն աղբանոցի պայմանները թույլ են տվել սաղմերին զարգանալ և ձվերից դուրս գալ:
Հարյուրավոր ճուտիկներ կարողացել են ծայրամասից մինչև քաղաքի կենտրոն հասնել, որից հետո տեղի բնակիչները սկսել են հավաքել նրանց և տուն տանել:
«Որքան ինձ հայտնի է, թռնաբուծարանում մտածել են, որ ձվերը փչացած են եղել և դրանք շպրտել են աղբանոց, իսկ այնտեղ այնպիսի պայմաններ են եղել, ասես՝ թխսկան հավեր են ձվերի վրա նստած եղել: Արդյունքում, ճուտերը լցրել են քաղաքի կենտրոնը: Շատ անսովոր դեպք է», ասել է Մարնեուլիի քաղաքապետ Թիմուր Աբազովը: