Պուտինը մտահոգված է Իրանի միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու հնարավոր բացասական հետևանքներով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային համապարփակ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու առնչությամբ՝ նշելով, որ դա բացասական հետևանքներ կունենա և աշխարհում իրավիճակի ապակայունացում կլինի, հաղորդում է Ria Novost-ն։
«Անշուշտ, մեր երկրներին չի կարող չանհանգստացնել այն, թե ինչ է կատարվում ներկա պահին իրանական միջուկային գործարքի շուրջ։ Նրանից ԱՄՆ-ի դուրս գալը կարող է ապակայունացնել իրավիճակը աշխարհում»,-ասել է ՌԴ նախագահը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում։
Հավելել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս ի շահ համաձայնագրի կետերի իրագործման և կշարունակի իր կողմից ստանձնված պարտավորությունների իրագործումը։