Իրանի նպատակն է՝ միջուկային գործարքից հրաժարվելու համար մեկուսացնել ԱՄՆ-ին. Հասան Ռուհանի
Իրանի նախագահ Հասան Ռուհանին ռազմական ոլոչտի ներկայացուցիչներիհետ հանդիպմանը խոսել է միջուկային համաձայնագրից, որը կնքվել է գերտերությունների և Իրանի միջև։
Ինչպե սհաղորդում է IRNA-ն, Իրանի նախագահն ընդգծել է, որ համապարփակ համաձայնագիրը մեծ հաջողություն է, որը, սակայն, փորձում է չեզոքացնել ԱՄՆ-ն։
Նրա խոսքով՝ գործարքը չգնահատող ԱՄՆ-ի մեկուսացումը, տվյալ դեպքում, պետք է լինի Թեհրանի նոր ձգտումը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին ԱՄն-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հանդեպ նոր ռազմավարության մասին խոսեց։ Մասնավորապես, նա հրաժարվեց հաստատել, որ Թեհրանը պահպանում է համաձայնագրի բոլոր կետերը։