211652_close_icon

Թուրքիան մտահոգված է Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակման հնարավոր հետևանքներով

views-count535 դիտում article-date 21:10 23-06-2025
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման վերաբերյալ։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Մենք միշտ ուշադրություն ենք հրավիրել տարածաշրջանում Իսրայելի հետ կապված հակամարտության տարածման և անվտանգության միջավայրի անկայունացման ռիսկի վրա։ ԱՄՆ-ի հարձակումն Իրանի միջուկային օբյեկտների վրա այդ ռիսկը բարձրացրել է ամենաբարձր մակարդակի»։

Հայտարարության մեջ նաև նշվել է, որ Թուրքիան խորապես մտահոգված է Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակման հնարավոր հետևանքներով։
Ընդգծվել է, որ ընթացիկ զարգացումները կարող են տրածաշրջանային հակամարտությունը հասցնել համաշխարհային մակարդակի և Թուրքիան չի ցանկանում, որ այդ աղետի սցենարը իրականություն դառնա։

«Կոչ ենք անում բոլոր ներգրավված կողմերին գործել պատասխանատու կերպով ու դադարեցնել փոխադարձ հարձակումները։ Իրանի միջուկային ծրագրի շուրջ առկա կոնֆլիկտի միակ լուծումը բանակցություններն են»։

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտների, այդ թվում՝ ամենախոշոր ուրանի հարստացման գործարանին Ֆորդոյում։

Նմանատիպ նյութեր