Ուսեյն Բոլտ. «Մանչեսթեր Յունայթեդը» Մոուրինյոյի օրոք ձանձրալի ֆուտբոլ է խաղում
Լեգենդար ճամայկացի արագավազորդ, «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու համարվող Ուսեյն Բոլտը գնահատել է թիմի խաղը Մոուրինյոյի օրոք:
«Մրցաշրջանը վատ չսկսեցինք, սակայն հետո դարձանք ձանձրալի: Ես սովոր եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հարձակողական ֆուտբոլ է ցուցադրում:
Մոուրինյոն շատ տեղ է տալիս պաշտպանությանը, բայց նա միշտ այդպես է խաղում:
Ինչ վերաբերում է Պոգբային, ապա լավ կլինի, որ նա մնա», ասել է Բոլտը: