3104 դիտում
22:10 09-06-2018
Նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Արագած Սաղաթելյանին
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արագած Սաղաթելյանին։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԶ նախարարության մամուլի ծառայությունից:
Շնորհավորելով Արագած Սաղաթելյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝նախարար Պապիկյանն անդրադարձ է կատարել երկրում հաստատված հեղափոխական մթնոլորտին և ասել, որ ստեղծվել է աննախադեպ հնարավորություն՝թոթափել դժգոհությունները և վանել արմատացած անօրինականությունը, անհավասարությունը, անհանդուրժողականությունը։ Նախարարը նաև ավելացրել է, որ պետության մեջ ծավալվող փոփոխությունների ազդակը հանրությունը պետք է զգա ոչ միայն կենտրոնական գործադիր իշխանությունից, այլև տեղերում աշխատող պաշտոնյաների արդարացի և անկողմնակալ գործելաոճից։
«Այս համատեքստում,- նշել է Սուրեն Պապիկյանը,- շատ կարևոր է տեղական ինքնակառավարման մարմինների ինքնուրույնությունը և այդ ինքնուրույնության գրավական հանդիսացող հանրային վստահությունը, իսկ դրա համար անհրաժեշտ է հաղորդակից լինել մարդկանց խնդիրներին և թափանցիկ ու անմիջական աշխատել նրանց հետ»:
Սուրեն Պապիկյանը, ընդգծելով հանրության շրջանում իշխանության հանդեպ աննախադեպ բարձր վստահության մակարդակը և դրանից բխող սպասելիքները, ասել է, որ այդ սպասելիքները իրական և ամբողջական կդառնան, երբ տարբեր մակարդակներում գործող իշխանության ներկայացուցիչներն աշխատեն բացառապես օրինականության և սահմանադրությամբ իրենց վերապահված իրավասությունների դաշտում։ Նախարարը նաև առանձնահատուկ կարևորել է համայնքի ղեկավարի և ավագանու իրավահավասար փոխհարաբերությունների նոր մշակույթի հաստատումը և հավելել, որ այն իր ամբողջության մեջ պետք է բովանդակի ժողովրդի վստահության արտացոլումը:
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՏԿԶ նախարարության կողմից մշակվող օտարման ենթակա համայնքային հողային ֆոնդը և գույքը մեկ միասնական էլետրոնային հարթակում միավորելու գաղափարը, անդրադարձել մարզպետարանների կողմից պատրաստի բիզնես-ծրագրերի փաթեթներ ունենալու վարչապետի հանձնարարականին՝ այդ աշխատանքում ընդգծելով մարզպետարան-համայնքներ փոխհամաձայնեցված գործունեությունը։
Ավարտին նախարարը ևս մեկ անգամ ներկաներին հորդորել է ականջալուր լինել հանրության խնդիրներին ու պահանջներին և արձանագրել, որ իրավական Հայաստան ունենալու համար ներկաներից յուրաքանչյուրը պարտավոր է լինել դրա կրողը և օրինակը հանրության համար:
Նորանշանակ մարզպետ Արագած Սաղաթելյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը վստահության համար և հավաստիացրել, որ համատեղ ու արդյունավետ աշխատանքի շնորհիվ կկարողանան լուծել վայոցձորցիների առջև ծառացած խնդիրները։
Նմանատիպ նյութեր
1982 դիտում
20:59 31-10-2019
Նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Վայոց ձորի նորանշանակ մարզպետին
17218 դիտում
20:41 13-01-2022
Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Սերգեյ Մովսիսյանին
1231 դիտում
20:41 21-12-2023
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն այցելել է ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչություն
Այս բաժնից
547 դիտում
15:14 27-12-2024
Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ
1399 դիտում
14:28 27-12-2024
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի