20890 դիտում
16:23 09-06-2018
Արցախում հունիսի 7-ին հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան
Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան: Այս մասին [url=https://armenpress.am/arm/news/936842.html]«Արմենպրեսի»[/url] հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: Նա տեղեկացրել է, որ զինծառայողի վիճակը ներկայում գնահատվում է կայուն-ծանր:
[url=https://shamshyan.com/hy/article/2018/06/08/1097932/]Հիշեցնենք[/url], որ հունիսի 7-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գևորգ Անդրանիկի Խաչատրյանը: Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Նմանատիպ նյութեր
1159 դիտում
12:29 20-11-2023
Ադրբեջանի ԶՈւ կրակոցից վիրավորված զինծառայողը վիրահատվել է. Tert.am
51645 դիտում
11:35 23-11-2017
Արցախում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը այսօր կտեղափոխվի Երևան. նրա վիճակը գնահատվում է ծանր. Tert.am
Այս բաժնից
955 դիտում
10:19 01-01-2025
Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին ու Լարսում
1942 դիտում
23:45 31-12-2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ամանորի ուղերձը
2554 դիտում
23:30 31-12-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա մաղթանքը