211652_close_icon
views-count6136 դիտում article-date 10:47 04-09-2016

Արցախում զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել ոչ թե հակառակորդի կողմից արձակված կրակոցից, այլ մարտական խնդրի կատարման ժամանակ տեղ գտած այլ հանգամանքներում. ԼՂՀ ՊՆ

Սեպտեմբերի 2-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած մահվան ելքով պատահարի մանրամասները պարզելու համար կատարված քննությամբ արձանագրվել է, որ զինծառայող Արայիկ Օրդուբեկյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել ոչ թե հակառակորդի կողմից արձակված կրակոցից, այլ մարտական խնդրի կատարման ժամանակ տեղ գտած այլ հանգամանքներում: Միջադեպի մանրամասները պարզելու համար քննությունը շարունակվում է: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր