5066 դիտում
22:04 08-06-2018
«Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերը մեկտեղվելու են. ՀՀ սփյուռքի նախարար
Սփյուռքի նախարարության խոշոր ծրագրերը չեն կասեցվում, ժամանակավորապես հետաձգվում են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում ասել է Հայաստանի սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։
Խոսելով Սփյուռքի նախարարության խոշոր՝ «Արի տուն» «Սփյուռք ամառային դպրոց» եւ «Իմ Հայաստան» ծրագրերի մասին՝ նախարարը նշել է, թե մեր հայրենակիցներից շատերը մտավախություն ունեին, որ ծրագրերը չեղարկվում են, մինչդեռ խոսքը ժամանակավորապես հետաձգելու մասին է։
«Վերահաստատում եմ, որ ծրագրերը ոչ մի դեպքում չեն կասեցվում։ Մենք մտավախություն ունեինք եւ շարունակում էինք ունենալ, որ առկա են եղել կոռուպցիոն ռիսկեր եւ գտնում ենք, որ չի ապահովվել թափանցիկությունը, հավասար պայմանները տենդերների իրականացման ժամանակ»,- նշել է նախարարը։
Նա նաեւ նշել է, որ լավ նորություն ունեն մեր հայրենակիցների համար։ «Մեծ էր մտահոգությունը, որ եթե հետաձգվեր, մեր երեխաները սփյուռքից կկորցնեն հնարավորություն Հայաստան գալու։ Մենք օպերատիվ խումբ ստեղծեցինք եւ աշխատեցինք։ Եկանք այն տեկսատին, որ ծրագիրը կիրականացվի ամռանը, այդ ընթացքում մենք նոր մրցույթներ կհայտարարենք եւ ծրագիրը կշարունակվեն»,- ասել է նախարարը եւ հավելել, որ «Արի տուն» եւ «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերը մեկտեղվելու են։ Այդ ծրագիրն ունենալու է երկու կոմպոնենտ՝ կրթական եւ ճանաչողական։ Ծրագիրը լինելու է քսանօրյա, նախնական մեկնարկելու է օգոստոսի 10-ից։ Նույնիսկ ովքեր չեն կարողացել հետ վերադարձնել եւ փոխել ավիատոմսերը, միանշանակ կվայելեն նախարարության աջակցությունը։ «Նախատեսված ծրագիրը իրականանալու է»,-ասել է նախարարը եւ նել, որ խոսքը 150 անձանց մասին է։
Նմանատիպ նյութեր
863 դիտում
10:22 25-12-2014
Ամփոփվել են «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերի և «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի արդյունքները
1697 դիտում
15:51 28-07-2015
Շավարշ Քոչարյանն ընդունել է Սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի մասնակիցներին
1740 դիտում
22:39 12-07-2016
ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ընդունեց Սփյուռքի նախարարության “Սփյուռք” ամառային դպրոց ծրագրի մասնակիցներին
Այս բաժնից
427 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
853 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
733 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը