211652_close_icon
views-count1704 դիտում article-date 22:39 12-07-2016

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ընդունեց Սփյուռքի նախարարության “Սփյուռք” ամառային դպրոց ծրագրի մասնակիցներին

Հուլիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի ծրագրի Սփյուռքի երիտասարդ առաջնորդների և լրագրողների դասընթացների մասնակիցներին: Հանդիպմանը ԱԳ նախարարի տեղակալը պատասխանեց մասնակիցներին հուզող բազմաթիվ հարցերի, որոնք հիմնականում վերաբերում էին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ԵԱՏՄ շրջանակներում ընթացող ինտեգրացիոն գործընթացներին, ինչպես նաև ներկայացրեց տարածաշրջանային և միջազգային այլ խնդիրների շուրջ ՀՀ մոտեցումները:

Նմանատիպ նյութեր