211652_close_icon
views-count1379 դիտում article-date 15:51 28-07-2015

Շավարշ Քոչարյանն ընդունել է Սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի մասնակիցներին

Հուլիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի Սփյուռքի երիտասարդ առաջնորդների և լրագրողների դասընթացի մասնակիցներին: Հանդիպմանը ներկա էր սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը: Նախարարի տեղակալ Քոչարյանը մասնակիցներին հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, տարածաշրջանային և միջազգային խնդիրների նկատմամբ ՀՀ մոտեցումները: Հանդիպման ավարտին Շավարշ Քոչարյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

Նմանատիպ նյութեր