211652_close_icon
views-count53750 դիտում article-date 21:07 08-06-2018

Վրաերթ և խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 29-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, իսկ հետո բախվել բետոնե պարսպին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 8-ին, վրաերթ- ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Նարեկ Խանզադյանը իր վարած BNW 91 XO 100 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 58-ամյա Արարատ Մկրտումյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո Ն. Խանզադյանը BMW-ով բախվել է բետոնե պարսպին։ Վրաերթ-վթարի հետևանքով վարորդն ու վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները՝ հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։ Օպերատիվ են գործել նաև Սևանի հիվանդանոցի բժիշկները։ Դեպքի վայր են ժամանել նույն վաշտի ավագ տեսուչ Վիգեն Վարդանյանն ու տեսուչ Սամվեկ Մինասյանը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր