Արցախ այցելելու համար Ադրբեջանը CNN-ի լրագրող Էնթոնի Բուրդենի անունը կներառի «սև ցուցակում»
CNN հեռուստաալիքի առաջատար հաղորդավար, ամերիկացի հայտնի շեֆ-խոհարար Էմթոնի Բուրդենի անունը ներառվելու է Ադրբեջանի «սև ցուցակում»։ Այդ մասին հաղորդում է minval.az-ը։
Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևի խոսքով՝ ադրբեջանական իշխանությունները մեղադրում են Բուրդենին, որ նա Արցախի Հանրապետություն այցելելու ժամանակ «Ադրբեջանի ղեկավարությունից թույլտվություն չի վերցրել»։
Նշենք, որ Է. Բուրդենը Շուշիում նկարահանումներ է կատարել իր՝ «Էնթոնի Բուրդեն. անծանոթ վայրեր» հեռուստաշոուի համար։