5069 դիտում
20:04 08-06-2018
Կլոր սեղան. նախարարը էներգետիկայի բնագավառի փորձառու մասնագետներին հրավիրում է քննարկման
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հրավիրում է կլոր սեղանի շուրջ քննարկման էներգետիկայի բնագավառի բոլոր այն մասնագետներին, որոնք իրենց գիտելիքներով, առաջարկներով կարող են զորավիգ լինել Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկի՝ էներգետիկայի բնագավառի զարգացմանը:
Հանդիպումից ակնկալվում է հետաքրքիր, արդյունավետ առաջարկների ու գաղափարների քննարկում, կառուցողական մտքերի փոխանակում, որի նպատակն առկա խնդիրների վերլուծումն ու անելիքների նախանշումն է:
Քննարկմանը մասնակցելու համար կարող եք նախապես գրանցվել՝ զանգահարելով 010-52-47-25 հեռախոսահամարին:
Նմանատիպ նյութեր
1044 դիտում
17:30 26-11-2018
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է միջազգային կլոր սեղան-քննարկման կազմակերպիչներին ու մի խումբ մասնակիցների
Այս բաժնից
703 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
592 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
796 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am