211652_close_icon
views-count60278 դիտում article-date 12:56 08-06-2018

Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի սակագինը կվերանայվի 2019 թվականին

Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի սակագինը 2019 թվականին նախատեսվում է վերանայել: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ ի պատասխան վարչապետի՝ գազի սակագնի վերանայման հետ կապված հարցի: «ՌԴ-ի հետ ունենք պայմանավորվածություն, որով մինչև տարեվերջ սահմանի վրա գազի սակագինը կազմում է 150 դոլար: Այն տարեվերջին պետք է վերանայենք: Սակագնի նվազեցման հարցում ունենք ռիսկ դոլար-դրամ արժույթի հետ կապված: Տարեվերջին կգնահատենք համակարգի հաշվետվողականությունը և որոշում կկայացնենք»,- ասաց նախարարը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց շարունակել ուսումնասիրությունները և զեկուցել արդյունքների մասին:

Նմանատիպ նյութեր