211652_close_icon
views-count3963 դիտում article-date 14:36 08-06-2018

Հերթական գրպանահատը բերման ենթարկվեց Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկից

Հունիսի 6-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1993 թ. ծնված Շողիկ Չ.-ն և հայտնել է, որ նույն օրը, ժամը 20.00-ից 20.15-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 47 երթուղային միկրոավտոբուսի սրահում գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է նույնականացման քարտ, գումար, զեղչի և կուտակային քարտեր: Մեկնած օպերատիվ խումբը ժամը 20.50-ին, գողություն կատարելու կասկածանքով, Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Հարություն Ն.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր