211652_close_icon
views-count3597 դիտում article-date 23:36 01-09-2018

Բերման ենթարկվեց հերթական գրպանահատը

Օգոստոսի 31-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, Արշակունյաց պողոտայից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 1987 թ. ծնված Հովհաննես Կ.-ին: Կասկածյալի անձնական խուզարկությամաբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել է գումար և այցեքարտեր: Հովհաննես Կ.-ն խոստովանել է, որ նշված գումարը ժամը 18-ի սահմաններում գողացել է երթուղային ավտոբուսի մեջ անհայտ մի կնոջ պայուսակից: Նույն օրը, ձեռնարկված համպատասխան միջոցառումների շնորհիվ, իրավապահները պարզել են կնոջ ինքնությունը, ոստիկանություն հրավիրել: Տուժողից է ընդունվել հաղորդում: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր