211652_close_icon
views-count10580 դիտում article-date 20:50 17-12-2016

Գողությունը բացահայտվեց․ կասկածվողը բերման ենթարկվեց Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկից

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1959 թ. ծնված Գոհար Կ.-ն և հայտնել, որ պայուսակից գողացել են դրամապանակը: Մեկնած օպերատիվ խմբին Գոհար Կ.-ի դուստրը՝ 1982 թ. ծնված Լիլիթ Հ.-ն, հայտնել է, որ թիվ 47 երթուղայինի սրահում նկատել է, որ իր պայուսակից գողացել են 12.000 դրամ արժողության դրամապանակը, որի մեջ եղել է 240.000 դրամ, այցեքարտեր և բանկային քարտ` պատճառելով 252.000 դրամի վնաս: Ոստիկանության ծառայողները Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արմեն Հ.-ին: Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է հետաքննություն:

Նմանատիպ նյութեր